Բաչո Ախալայա. Վրաստանի մայրաքաղաք պետք է դառնա վրացական Սուխում քաղաքը

Բաչո Ախալայա. Վրաստանի մայրաքաղաք պետք է դառնա վրացական Սուխում քաղաքը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, ով ներկայումս պահվում է կալանքի տակ, առաջարկել է Վրաստանի մայրաքաղաքը դարձնել Սուխումը` ի պատասխան Ռուսաստանի ու Աբխազիայի միջև Դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման: Ախալայան Facebook-ի իր էջում գրել է. 

«Ելնելով նրանից, որ չկա բռնազավթման դեմ գործողությունների որևէ ցուցիչ և հաշվի առնելով այն, որ միայն իշխանությունների կողմից դատարկ հայտարարություններն են ի ցույց դնում մեր միասնությունը` ես առաջարկում են սահմանադրական նախաձեռնություն, որի համաձայն` Վրաստանի մայրաքաղաք պետք է դառնա վրացական Սուխում քաղաքը»: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երեկ Սոչիում ստորագրել են դաշնակցային պայմանագիր:

Կարճ հասցե: javakhq.info/u/3734.html
Վրաստան մայրաքաղաք Սուխում

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :