Գեորգի Մարգվելաշվիլի. Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված համաձայնագիրն իրենից ներկայացնում է Վրաստանի տարածքի բռնազավթմանն ուղղված քայլ

Գեորգի Մարգվելաշվիլի. Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված համաձայնագիրն իրենից ներկայացնում է Վրաստանի տարածքի բռնազավթմանն ուղղված քայլ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան հատուկ հայտարարություն է տարածել` կապված Ռուսաստանի ու Աբխազիայի միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրման հետ. 

«Ռուսաստանի Դաշնության ու օկուպացված Աբխազիայի միջև այսպես կոչված «Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրն իրենից ներկայացնում է Վրաստանի տարածքի բռնազավթմանն ուղղված քայլ, ինչն էլ ավելի կբարդացնի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և փակուղի է մտցնում Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Աբխազիային կանգնեցնում է անհաղթահարելի խնդրի առջև: 

Այդ քայլով Ռուսաստանը փորձում է արդեն իսկ պաշտոնականացնել օկուպացված Աբխազիայում իր ռազմական, քաղաքական ու սոցիալ-տնտեսական տիրույթը ու Վրաստանի համընդհանուր ճանաչված սահմանը Փսոու գետից տեղափոխել դեպի Ինգուրի գետ: 

Այդպիսի փաստաթղթի ստորագրումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու պետությունների միջև հարաբերությունների քաղաքակիրթ պրակտիկան, և Վրաստանին ու միջազգային հանրությանը կանգնեցնում են հավելյալ մարտահրավերների առջև»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3733.html
Ռուսաստան Աբխազիա Վրաստան բռնազավթւմ համաձայնագիր

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :