Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք իրականում չեն ցանկանում բարելավել քաղաքական հարաբերությունները

Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք իրականում չեն ցանկանում բարելավել քաղաքական հարաբերությունները

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով Ռուսաստանի ու Աբխազիայի միջև Դաշնակցային պայմանագրի ստորագրումը, ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանն այդպիսի գործողություններով է պատասխանել իրենց կառուցողական քաղաքականությանը: 

Ղարիբաշվիլին դատապարտել է տեղի ունեցածը` հայտարարելով, որ այսպես կոչված պայմանագիրը հարուցում է մտահոգություն: Նա հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները` տարածաշրջանում կայունություն պահպանելու համար, ինչպես նաև ձեռնարկել են կառուցողական մի շարք քայլեր` բարելավելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները. 

«Սա շատ տխրեցնող փաստ է: Մոսկվան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք, ինչպես երևում է, իրականում չեն ցանկանում բարելավել քաղաքական հարաբերությունները: 

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա դա առանձին հարց է: Մենք չենք շոշափում տնտեսական հարաբերությունները»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3732.html
Ռուսաստան Վրաստան Մեծ Բրիտանիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :