Յենս Սթոլթենբերգ. Վրաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի գործողություններում

Յենս Սթոլթենբերգ. Վրաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի գործողություններում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ՆԱՏՕ ԽՎ-ի ժամանակ, պատասխանելով Վրաստանի խորհրդարանի` արտաքին կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեի հարցին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներկայումս Վրաստանի հետ իրականացնում է համագործակցության ամենախորը և բազմակողմ փաթեթը, և այդ փաթեթի գործարկումը Վրաստանը տանում է դեպի ՆԱՏՕ-ին անդամակցում:

«Վրաստանը մեծ ներդրում է ունենում ՆԱՏՕ-ի գործողություններում և հատկապես Աֆղանստանում, ինչը մենք մեծապես արժևորում ենք: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցները չեն ճանաչում ոչ Աբխազիայի, ոչ էլ Հարավային Օսիայի անկախությունը: Դրանք Վրաստանի բաղկացուցիչ մասն են այն սահմաններում, որոնցում ճանաչել է միջազգային հանրությունը: Այնպես որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3731.html
Վրաստան ՆԱՏՕ Աֆղանստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :