Դավիդ Բաքրաձե. Վրաստանը պետք է անհապաղ միանա Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին

Դավիդ Բաքրաձե. Վրաստանը պետք է անհապաղ միանա Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, պահանջում է, որ գործող իշխանությունները միանան Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան այսօր մտադիր են ստորագրել ՌԴ-ում պատրաստված՝ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագիրը, որի 5-րդ հոդվածը նախատեսում է «ՌԴ-ի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորախմբավորման ստեղծում՝ արտաքին ագրեսիային դիմակայելու և Աբխազիայի սահմանների պաշտպանության համար»։

«Դա այն քաղաքականության շարունակությունն է, որը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին Աբխազիային և Հարավային Օսիային հատուկ կարգավիճակ շնորհելուց հետո։ Իհարկե, այսօր ստորագրված փաստաթուղթը չունի ոչ մի իրավական ուժ, սակայն, միևնույնն է, Վրաստանը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ անեքսիայի գործընթացը կանխելու համար»,- հայտարարել է կուսակցության անդամ Դավիդ Բաքրաձեն։

Սաակաշվիլիի կուսակցության պատգամավորները նախաձեռնել են որոշման նախագիծ, որում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։ Ներկայացված նախագծում նշվում է նաև, որ Վրաստանը պետք է անհապաղ միանա Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Կարճ հասցե: javakhq.info/u/3724.html
Ռուսաստան Աբխազիա Վրաստան «Միացյալ ազգային շարժում»

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :