Իրակլի Ղարիբաշվիլի. «Շահ Դենիզ 2» նախագիծը կարևոր է Վրաստանի ու Ադրբեջանի համար

Իրակլի Ղարիբաշվիլի. «Շահ Դենիզ 2» նախագիծը կարևոր է Վրաստանի ու Ադրբեջանի համար

Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցած տվյալների համաձայն Փոթիում բացվել է «Շահ Դենիզ 2» գազատարի տրանսպորտային տերմինալը: 

Տերմինալի հանդիսավոր բացման արարողակարգին ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վերջինս հայտարարել է. 

«Տերմինալը «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում կապահովի խողովակների ու այլ սարքավորումների փոխադրումը, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանով ու Վրաստանով անցնող Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար»: 

Նա անդրադարձել է նաև «Շահ Դենիզ 2» նախագծի կարևորությանը. 

«Դա ամենաբարդ ու համալիր էներգետիկ նախագծերից մեկն է, որն էլ ավելի կամրապնդի Վրաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքերը»: 

«Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում գազի արդյունահանումը պլանավորաված է սկսել 2018 թվականին: Նույն թվականին ակնկալվում է սկսել գազի մատակարարումները Թուրքիային, իսկ եվրոպական շուկա ադրբեջանական գազը կհասնի 2019 թվականին: Ողջ նախագծի արժեքը կազմում է 28 միլիարդ դոլար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3721.html
Վրաստան Փոթի «Շահ Դենիզ 2»

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :