Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստանին անհրաժեշտ է նոր միասնություն ու էներգիա

Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստանին անհրաժեշտ է նոր միասնություն ու էներգիա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վարդերի հեղափոխության» 11-ամյակի կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Վրաստանն այլևս չի կարող ժամանակ կորցնել. 

«Վարդերի հեղափոխությունը փոխեց ոչ միայն Վրաստանը, այլև՝ տարածաշրջանի հարյուր միլիոնավոր մարդկանց: Այդ հեղափոխության արդյունքում Կովկասում դարերի ընթացքում առաջին անգամ ստեղծվեց արդյունավետ պետություն: 

Վարդերի հեղափոխությունը մեզ ոչ միայն վերադարձրեց աշխարհի քարտեզին, այլև՝ Վրաստանն իր պատմության մեջ առաջին անգամ առաջատար դիրքեր զբաղեցրեց աշխարհում՝ միջազգային կազմակերպությունների տվյալներով դառնալով աշխարհի թիվ մեկ բարեփոխիչ, առավել անվտանգ ու ոչ կոռումպացված երկրներից մեկը: 

Մենք դարձանք մի երկիր, որին հետևելու համար օրինակելի են համարում մեր բոլոր հարևան երկրները, ինչպես նաև ուկրաինացիներ, մոլդովացիները, բելառուսները, ալբաններ, թունիսցիները, Միջին Ասիայի ժողովուրդներն ու աշխարհի բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչները: 

Չնայած ձեռքբերումներին՝ պետք է խոսել ապագայի մասին, ընդ որում՝ պետք է հաշվի առնել թույլ տված սխալները, դրանք վերածել դասերի ու լավ ուսումնասիրել դրանք: Վրաստանին անհրաժեշտ է նոր միասնություն ու էներգիա՝ հետագա զարգացման  ու «լինել, թե չլինելու» խնդիրների լուծման համար: Վրաստանն այլևս չի կարող ժամանակ կորցնել»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3719.html
Վրաստան «Վարդերի հեղափոխություն» Միջին Ասիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :