Գարդաբանիի ՋԷԿ-ի վթարաի պատճառով Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է

Գարդաբանիի ՋԷԿ-ի վթարաի պատճառով Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանում գիշերային ժամերի ընթացքում խափանված էլեկտրէներգիայի մատակարարումը վերականգնվել է: 

Հիշեցնենք, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել էր տեղական ժամանակով ժամը 02.10-ին, ինչի պատճառը երկրի արևելքում գտնվող Գարդաբանիի ՋԷԿ-ի վթարային անջատումն է: 

Էլեկտրաէներգիայի մատակարարումը փաստացիորեն դադարեցվել է ողջ երկրում: 15 րոպե անց այն վերականգնվել է Արևմտյան Վրաստանում, սակայն հոսանքազրկված վիճակում են մնացել մայրաքաղաք Թբիլիսին ու Վրաստանի արևելքը: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է ժամը 03.20-ին, իսկ ողջ երկրում՝ ժամը 04.00-ին: Ներկա դրությամբ պարզվում են վթարի պատճառները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3718.html
Վրաստան Թբիլիսի Գարդաբանիի ՋԷԿ էլեկտրաէներգիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1435 : Ցուցադրված է` 1 - 15 :