ԱԳՆ. Պետք է օգտագործել բոլոր միջոցները «Ռուսաստանի ագրեսիան կանխելու համար»

ԱԳՆ. Պետք է օգտագործել բոլոր միջոցները «Ռուսաստանի ագրեսիան կանխելու համար»

Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի և Աբխազիայի ռեժիմի միջև ստորագրված համաձայնագրի վերաբերյալ:

Հայտարարության մեջ միջազգային հանրությանը կոչ է արվում պատշաճ գնահատական տալ Ռուսաստանի և «Վրաստանի տարածքի անեքսիային» և օգտագործել բոլոր առկա լծակները՝ «Ռուսաստանի հետագա ագրեսիան կանխելու համար»:

Նաև նշվում է, որ Վրաստանը երբեք չի հաշտվի իր տարածքային ամբողջականության խախտման հետ և մտադիր չէ որևէ փոխզիջման գնալ այդ հարցում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3715.html
Ռուսաստան Վրաստան ԱԳՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :