Գարի Կասպարով. Ռուսաստանի կողմից սպառնալիք կա Բալթյան երկրների, Վրաստանի և Ադրբեջանի համար

Գարի Կասպարով. Ռուսաստանի կողմից սպառնալիք կա Բալթյան երկրների, Վրաստանի և Ադրբեջանի համար

Ռուսաստանը, բացի Ուկրաինայից, կարող է ռազմական հարձակում գործել մի շարք պետությունների վրա։ Մասնավորապես, Ռուսաստանի կողմից սպառնալիք կա Բալթյան երկրների, Վրաստանի և Ադրբեջանի համար, հայտարարել է ՌԴ ընդդիմադիր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը:

«Ես կցանկանայի հավատալ, որ զանգվածային արյունահեղություն Ուկրաինայում այլևս չի լինի, սակայն ոչ մի երաշխիք չկա։ Պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք ագրեսորի հետ, ում համար արտաքին ագրեսիան սեփական վարկանիշը պահպանելու միակ ձևն է։ 

Այն, որ Պուտինը կհարձակվի, ինձ համար բացահայտ է։ Հարցը միայն այն է, որ Ուկրաինան միակ ուղղությունը չէ»,- ասել է Կասպարովը։

Քաղաքական ընդդիմադրի կարծիքով՝ դեռ կա հնարավորություն, որ Պուտինը սադրանքներ կստեղծի բալթյան երկրներում։ 

«Դա գրավիչ հեռանկար է, քանի որ անմիջական հարված կլինի ՆԱՏՕ-ին։ Եվ կա նաև հարավային ուղղություն։ Ես կարծում եմ, որ Վրաստանը և Ադրբեջանը չեն կարող իրենց անվտանգ զգալ, քանի որ կան պատճառներ՝ սառեցված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որն այժմ սկսել է հալչել։ 

Ռուսաստանի պահանջները՝ դեպի Հայաստան միջանցք ստանալու համար։ Ի դեպ, փոքրիկ տարածքային վեճ է առաջացել Դաղստանի և Ադրբեջանի շրջաններում»,- նշել է Կասպարովը։

Կարճ հասցե: javakhq.info/u/3711.html
Ռուսաստան Վրաստան Ադրբեջան Ուկրաինա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :