Թբիլիսիում 56-ամյա կինը դուստր է ունեցել

Թբիլիսիում 56-ամյա կինը դուստր է ունեցել

Грузия online-ը հաղորդում է, որ Թբիլիսիի ծննդատներից մեկում 56-ամյա կին է ծննդաբերել:

Կինը դուստր է ունեցել: Սա ծննդկանի՝ Բարբարայի առաջին երեխան է:

Մայրն ու դուստրը մնում են բուժհաստատությունում,  նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ծննդատան տնօրեն Զազա Ավալիանին հաղորդել է, որ սա յուրօրինակ դեպք է Վրաստանի համար՝ մոր տարիքի տեսանկյունից:

Վրաստանում առաջին անգամն է, երբ 50-ն անց կինը երեխա է ունենում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3705.html
Վրաստան Թբիլիսի ծննդատուն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :