Վրաստանում տրված դիպլոմները կճանաչվեն եվրոպական միասնական կրթական տիրույթում

Վրաստանում տրված դիպլոմները կճանաչվեն եվրոպական միասնական կրթական տիրույթում

Կրթության թեմայով կազմակերպված կոնֆերանսի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում տրված դիպլոմները ճանաչվելու են եվրոպական միասնական կրթական տիրույթում: 

Նա ընդգծել է, որ ավելի վաղ ստորագրված պայմանագրի համաձայն՝ Վրաստանում որակի ու գնահատականների վերահսկման համակարգն ամբողջովին համապատասխանելու է եվրոպական չափորոշիչներին. 

«Վրաստանում տրված դիպլոմներն ու որակավորումները կճանաչվեն եվրոպական միասնական կրթական տիրույթում: Վրաստանի կրթական համակարգի զարգացման ռազմավարությունում հաշվի են առնվել աշխարհի առաջատար երկրների փորձն ու ԵՄ-ի խորհուրդները: 

Շատ կարևոր է ներկայումս երիտասարդ գիտնականների դաստիարակմանը հատուկ ուշադրություն հատկացնելը: Վրաստանն ունեցել է համաշխարհային մակարդակի գիտնականներ, և ներկայումս էլ ունի: 

Նրան հաջողությամբ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում: 

Վրաստանն ունի մեծ պոտենցիալ՝ տաղանդավոր երիտասարդություն, որն ունի պետության օգնության կարիքը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3703.html
Վրաստան կոնֆերանս դիպլոմներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :