Վրաստանում ադրբեջանական դպրոցներում կիրառվող դասագրքերը սկանդալի պատճառ են դարձել

Վրաստանում ադրբեջանական դպրոցներում կիրառվող դասագրքերը սկանդալի պատճառ են դարձել

Վրաստանում ադրբեջանական դպրոցներում կիրառվող դասագրքերի նյութի վերաբերյալ Վրացական «Կվարիս պալիտրա» թերթը սկանդալային նյութ է հրապարակել:

Ըստ հրապարակման՝ ադրբեջանական դասագրքերում աղավաղվում է տարածաշրջանի պատմությունը: Մասնավորապես ութերորդ դասարանի պատմության դասագրքում նշվում է, որ «հայերն ու վրացիները խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում սելջուկ թուրքերի դեմ»: 

Նշվում է, թե այսկերպ նրանք ցանկանում էին «Կովկասից դուրս մղել մուսուլմանական գործոնը և բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը»:

Նշվում է, նաև, թե 1120-ին վրաց Դավիթ IV թագավորը «թալանել է ադրբեջանական հարստությունները», «Թբիլիսին վրացիներին է անցել 1122-ին», իսկ մինչ այդ, պարզվում է, Թբիլիսին ադրբեջանական քաղաք է եղել:

Վրացի գիտնականները այս առիթով արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, նշված շրջանում անգամ գոյություն չի ունեցել: Աղբյուրը կարծում է, որ  նման «պատմական շանտաժը», երբ Վրաստանի, Շիրվանի տարածաշրջանի պատմությունը յուրացվում է, պետք է բողոքարկել դիվանագիտական մակարդակով:

Նշվում են նաև պրոպագանդայի վրիպակները՝ հայերի կտրվածքով, ըստ որի հայերը միայն 19-րդ դարում են հայտնվել տարածաշրջանում, սակայն դեռ 12-րդ դարում կռվել են մուսուլմանների դեմ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3701.html
Վրաստան Ադրբեջան դպրոց դասագիրք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :