Բաթումիում Ադրբեջանական պատվիրակության անդամները սկանդալ են հարուցել

Բաթումիում Ադրբեջանական պատվիրակության անդամները սկանդալ են հարուցել

Բաթումիում Ադրբեջանական պատվիրակության անդամները սկանդալ են հարուցել և պատռել չեխական պատվիրակության ցուցադրած պաստառները «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» ժամանակ:

Նշենք, որ չեխական պաստառներին ներկայացված է եղել Ադրբեջանի նախագահը: Պաստառների խորհուրդը կայանում էր նրանում, որ կառավարությունն ուշադրություն դարձնի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտմանը: Ադրբեջանական պատվիրակության անդամները, տեսնելով պաստառները, հարձակվել են նրանց վրա և սկսել պատռել դրանք: 

Ադրբեջանցիների նման պահվածքը ուշադրության է արժանացել «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» ղեկավարության կողմից, որի հետևանքով էլ ադրբեջանցի պատվիրակներին նկատողություն է արվել հարգել գոյություն ունեցող կանոնները: 

Հիշեցնենք, որ Ֆորումի աշխատանքներում մասնակցում էին պատվիրակություններ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելոռուսիայից և Ադրբեջանից: «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը» Վրաստանում առաջին անգամ էր անցկացվում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3698.html
Բաթումի Վրաստան Ադրբեջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :