Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Շախմատի տանն անսովոր աշխուժություն է տիրում

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Շախմատի տանն անսովոր աշխուժություն է տիրում

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Շախմատի տանն անսովոր աշխուժություն էր տիրում:

Մարդիկ հավաքվել էին մեծարելու Շախմատի շրջանային մրցաշարում լավագույն արդյունք գրանցած շախմատիստներին:  Սոնա Կարախանյանը և Ասյա Գաբրիելյանը նոյեմբերի 10-11-ին Շախմատի Շրջանային մրցաշարում գրավեցին առաջին և երկրորդ տեղերը:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Դիլիսկայի Սբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: 

Վերջինս գնահատանքի իր խոսքում կարևորեց շախմատի դրական ազդեցությունը երեխաների կյանքում և մանկական Աստվածաշունչ մատյաններ նվիրեց երեխաներին, կարևորելով ոչ միայն շախմատի իմացությունը, այլև հոգևորը:

«Հիշեք ու առաջնորդվեք, որ ոչ միայն շախմատում, այլև կյանքում շատ կարևոր է մեկ քայլ առաջ մտածել: Միտքը ամենազորեղ զենքն է:  Եկեք չծուլանանք և էլ ավելի մեծ արդյունքների հասնենք միասին»,- նշեց Տեր Տիքրան քահանա Մխիթարյանը:

Գյուղի լիազոր էդգար Կարախանյանը և Տեր Տիգրանը կրկնակի պատվոգրեր և փոքրիկ խրախուսական նվերներ հանձնեցին հաղթողներին, իսկ մասնակիցներին շնորհակալագրեր:

Միջոցառումն ավարտվեց Տերունական աղոթքով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3695.html
Ախալքալաք Ջավախք Շախմատ Դիլիսկա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :