Աստրիդ Տորս. Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է

Աստրիդ Տորս. Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է

ԵԱՀԿ-ի Փոքրամասնության հարցերով Գերագույն Կոմիսար Աստրիդ Տորսը հայտարարել է.

«Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է, և մենք երկար տարիների ընթացքում համագործակցում ենք նրա հետ: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի փոքրամասնությունները հնարավորություն ունենան մասնակցելու երկրի քաղաքական կյանքին: 

Վրաստանի Խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք նաև խոսել ենք «Լեզվի մասին» օրինագծի շուրջ: Նաև քննարկել ենք այն քաղաքական հարցերը, որոնք հիմա օրակարգային են Վրաստանում», -հայտարարել է Աստրիդ Տորսը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին Փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ-ի Գերագույն Կոմիսարի` Աստրիդ Տորսի հետ հանդիպել է Նոյեմբերի 19-ին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3694.html
ԵԱՀԿ Վրաստան Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :