Դավիթ Ուսուպաշվիլի. Մենք շատ բան ունենք անելու, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա երկրի տերը

Դավիթ Ուսուպաշվիլի.  Մենք շատ բան ունենք անելու, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա երկրի տերը

ԵԱՀԿ-ի Գերագույն կոմիսար՝ Աստրիդ Տորսի հետ հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին  հայտարարել է.

«Հանդիպման ընթացքում մենք ներկայացրել ենք այն առաջընթացը, որը հաստատել է Վրաստանը վերջին ժամանակաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: 

Այդ առաջընթացը արտահայտվել է շատ օրենսդրական ակտերում և բազմաթիվ այլ գործողություններում: Մինչդեռ, մենք գիտենք, որ դեռևս շատ բան ունենք անելու, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացին իրեն զգա երկրի տերը և միաժամանակ զգա իրեն անհատ` վրաց պետության պաշտպանության ներքո: 

Մենք շնորհակալություն հայտնեցինք ԵԱՀԿ-ին այն օգնության համար, որը մեզ է տրամադրում այդ կազմակերպությունը, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3693.html
ԵԱՀԿ Վրաստան խորհրդարան Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :