Իրակլի Ղարիբաշվիլի. Շուտով գործարարներին և հասարակությանը կներկայացնենք երկրի «Շրջանների Զարգացման Կոնցեպցիան»

Իրակլի Ղարիբաշվիլի. Շուտով գործարարներին և հասարակությանը կներկայացնենք երկրի «Շրջանների Զարգացման Կոնցեպցիան»

Վրաստանի վարչապետը` Քութաիսիի շրջակայքում նոր շրջանցող ճանապարհի բացման ժամանակ գործարարների առջև ելույթ ունենալով հայտարարել է.

«Շուտով մենք գործարարներին և հասարակությանը կներկայացնենք երկրի «Շրջանների Զարգացման Կոնցեպցիան», դա կլինի մանրամասն և երկարաժամկետ ռազմավարություն և գործողությունների ծրագիր մեր երկրի յուրաքանչյուր գյուղի զարգացման համար: 

Ուզում եմ օգտվել առիթից և կոչ անել գործարարներին ակտիվորեն ներառվել սպասվելիք նախագծերում: Քանի որ պետությունը և Կառավարությունը շատ սահմանափակ հնարավորություններ և ռեսուրսներ ունեն, կարևոր է, որ վրացի գործարարները ակտիվորեն մասնակցեն մեր նախաձեռնություններին: Դուք ունեք եզակի հնարավորություն, քանի որ այսօր երկրում ստեղծված են հիանալի պայմաններ զարգացման համար: Մեր երկրում առկա են ազատ պայմաններ, կա ազատ մամուլ և ազատ բիզնես», -դիմելով գործարարներին` հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3689.html
Քութաիսի Վրաստան ճանապարհ «Շրջանների Զարգացման Կոնցեպցիա» Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :