Հայրենիք է վերադարձել Վրաստանի զինված ուժերի լեռնա-հետախուզական գումարտակը

Հայրենիք է վերադարձել Վրաստանի զինված ուժերի լեռնա-հետախուզական գումարտակը

Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ Վրաստանի զինված ուժերի լեռնա-հետախուզական գումարտակը, որն Աֆղանստանում 7 ամիս ծառայել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում, վերադարձել է հայրենիք: 

Վրացի զինվորականներն իրենց զինծառայությունն ամերիկյան կոնտինգենտի կազմում անցկացրել են Կանդահարի ավիաբազայում: Գումարտակը հայրենիք է վերադարձել առանց կորուստների: 

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում ISAF-ի խոշորագույն մասնակիցն է: Ընդ որում, Վրաստանը պլանավորում է 750 զինծառայող ուղարկել՝ Աֆղանստանում ISAF-ի հետագա գործողությունների համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3687.html
Վրաստան ՊՆ Աֆղանստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :