Իրակլի Ալասանիան մեկնել է Կանադա

Իրակլի Ալասանիան մեկնել է Կանադա

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այսօր մեկնել է Կանադա: 

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ալասանիան հայտարարել է, որ Կանադայում մասնակցելու է Անվտանգության ֆորումի: Ալասանիան մանրամասնել է, որ դրանից հետո մեկնելու է ԱՄՆ, ուր և հանդիպելու է Պետդեպարտամենտի ներկայացուցիչների ու բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հետ. 

«Վաշինգտոնում ես կհանդիպեմ այն մարդկանց հետ, որոնք ներգրավված են Վրաստանի հանդեպ Ամերիկայի քաղաքականությունում: Մենք խոսելու ենք անվտանգության, քաղաքականության մասին: 

Ես կպատմեմ այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը՝ որպես ռազմավարական գործընկեր, կարող է օգնել Վրաստանին ՝ ուղղելու այն խնդիրները, որոնք թույլ են տալիս իշխանությունները: Համոզված եմ, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական զարգացման գլխավոր կողմնակիցներից մեկն է»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3686.html
ԱՄՆ Վրաստան Կանադա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :