Կախա Բենդուկիձեի աճյունն այսօր ուղիղ չվերթով կբերվի Թբիլիսի

Կախա Բենդուկիձեի աճյունն այսօր ուղիղ չվերթով կբերվի Թբիլիսի

Լոնդոնում մահացած Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի աճյունն այսօր ուղիղ չվերթով կբերվի Թբիլիսի: Վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար ու «Ազատ համալսարանի» հիմնադիր Կախա Բենդուկիձեն 58 տարեկանում մահացել է նոյեմբերի 13-ին: 

Մահվան պատճառ են հանդիսացել սրտի վիրահատությունից հետո ծագած բարդությունները: Բենդուկիձեի հուղարկավորությունն անցկացվելու է նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում՝ մոր գերեզմանի հարևանությամբ: 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բենդուկիձեին պետք է հուղարկավորեն Թբիլիսիի պանթեոնում: Միևնույն ժամանակ «Ազատ համալսարանի» ուսանողները ցանկություն են հայտնել, որ Բենդուկիձեին հուղարկավորեն բուհի տարածքում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3685.html
Վրաստան Լոնդոն աճյուն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :