Խոշոր եղջերավոր անասունների գողության փաստ է արձանագրվել Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում

Խոշոր եղջերավոր անասունների գողության փաստ է արձանագրվել Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում

Խոշոր եղջերավոր անասունների գողության փաստ է արձանագրվել Ասպինձայի շրջանի Նիալա գյուղում, որը գտնվում է Վրաստան-Թուրքիա սահմանի մոտակայքում երեք կիլոմետր հեռավորության վրա։ 

Կենդանիների տերերի համոզմամբ կենդանիները արոտավայրից վերադարձել են, իսկ առավոտյան գոմի դուռը արդեն ջարդված էր և 33 կենդանի գողացված էր։ 

Գիորգի Զազաձենի կարծիքով խոշոր եղջերավոր անասունների հետքը տանում է դեպի Թուրքիայի տարածք, որը հաստատում են նաև Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները:

Հիշեցնենք, որ Նիալայի անտառներում կենդանիների գողացման արդեն հինգերորդ փաստն է արձանագրվում, չնայած դրան ոչ մի դեպքում գողերը չեն հայտնաբերվել։ Մարդիկ արդեն դիմել են օգնության համապատասխան մարմիններին։

Կարճ հասցե: javakhq.info/u/3682.html
Ջավախք Թուրքիա Ասպինձա Նիալա Ջավախք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :