Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով բարեգործական համերգ

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով բարեգործական համերգ

Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Ամրոց» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով քննարկումը և բարեգործական համերգ երեկոն։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, Սանկտ Պետերբուրգի  հայկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Միջոցառման գեղարվեստական մասում հանդես եկան «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի երգի-պարի խմբերը, հայ ժողովրդական և գուսանական երգերի անզուգական կատարող Մավր Մկրտչյանը, տաղանդաշատ երգչուհի Արաքսյա Ամիրխանյանը և հայ համայնքի շնորհաշատ այլ երիտասարդներ։

Միջոցառման ընթացքում հայտարարված դրամահավաքի արդյունքում Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ինչպես ջավախահայ, այնպես էլ այլ ներկայացուցիչների կողմից կատարված նվիրատվության գումարի չափը կազմեց 30.000,0 ԱՄՆ դոլար։

Կարճ հասցե: javakhq.info/u/3681.html
Ջավախք «Ջավախքին աջակցություն» Սանկտ Պետերբուրգ բարեգործական համերգ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :