Ֆեդերիկա Մոգերինի. Վրաստանում պետք է պաշտպանված լինեն մարդու ազատությունն ու իրավունքները

Ֆեդերիկա Մոգերինի. Վրաստանում պետք է պաշտպանված լինեն մարդու ազատությունն ու իրավունքները

Անվտանգության և Արտաքին գործերի հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Վրաստանի կառավարությանը պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունը, այդ թվում նաև փոքրամասնությունների իրավունքները: «Մենք ողջունում ենք Վրաստանի կողմից ընդունած մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, ինչպես նաև հակախտրական օրենսդրության ընդունումը: 

Ինչպես նաև ողջունում ենք Մարդու իրավունքների Պաշտպանության հարցերով Խորհրդի ստեղծման նախաձեռնությունը: 

Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին շարունակել իրականացնել բարեփոխումները` ուղղված այն բանին, որ Վրաստանում պաշտպանված լինեն մարդու ազատությունն ու իրավունքները: Այդ թվում պետք է պաշտպանված լինեն փոքրամասնությունների ազատությունն ու իրավունքները», - հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3679.html
Վրաստան ԵՄ Մարդու իրավունքներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :