Վրաստանը կանդամակցի «Եվրոպական Էներգետիկ Միավորումներ» կազմակերպությանը

Վրաստանը կանդամակցի «Եվրոպական Էներգետիկ Միավորումներ» կազմակերպությանը

Վրաստանի վարչապետի վարչության տարածած հայտարարությունում  նշված է.

«Վրաստանում էներգետիկայի բաժնի զարգացման և Վրաստանի և Եվրամիության համագործակցության էներգետիկ հարցերը երկրի վարչապետի ղեկավարած վրացական պատվիրակության և Էներգետիկայի հարցերով եվրոկոմիսար Միգել Արիա Կինիտեի միջև բանակցությունների հիմնական թեմաներն են դարձել: Կողմերը նաև քննարկել են «Եվրոպական Էներգետիկ Միավորումներում» Վրաստանի անդամակցության հեռանկարը: Ինչպես հայտարարաել է Վրաստանի վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլին.

«Այդ կազմակերպությանն անդամակցելու համար Վրաստանը չի ծուլանա բոլոր հնարավոր ջանքերը գործադրել»: 

Իր հերթին եվրոկոմիսարը խոստացավ օգնել Վրաստանին տվյալ կազմակերպություն մտնելու հարցում, ինչպես նաև, խոսելով էներգետիկ անվտանգության մասին, հայտնել է, որ Եվրամիության համար կարևոր է, որպեսզի Վրաստանի էներգետիկ միջանցքը լինի ընդարձակված և զարգացած հարավային ուղղությամբ»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3677.html
Վրաստան ԵՄ էներգետիկա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :