Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում սկսվում է նոր փուլ

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում սկսվում է նոր փուլ

Վրաստանի վարաչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, հայտարարել է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում սկսվում է նոր փուլ: 

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այցի շրջանակներում հաջող հանդիպումներ են կայացել ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ՝ ԵՄ-ի Խորհրդում, Եվրահանձնաժողովում ու Եվրախորհրդարանում: 

Նա ընդգծել է Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի առաջին նիստի անցկացման կարևորությունը՝ հավելելով, որ այն եղել է շատ արդյունավետ. 

«ԵՄ-ը միաձայն ընդունում է, որ Վրաստանն անցկացրել է տպավորիչ բարեփոխումներ ու շատ բանի է հասել: Մեր եվրոպացի ընկերները գնահատում են այն հաջողությունները, որոնց մենք հասել ենք վերջին երկու տարում: 

Նրանք հիացած են, որ հաշվի առնելով երկրի տնտեսական դժվարությունները՝ մենք գրանցել ենք 6 տոկոսանոց աճ: Ինձ համար կարևոր էր ԵՄ-ի նոր ղեկավարության հետ հանդիպելը»: 

Ղարիբաշվիլին մոտ ապագայում հանդիպումներ կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, իսկ 2015 թվականին Վրաստան կժամանի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3675.html
Վրաստան ՆԱՏՕ ԵՄ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :