Մարտին Շուլց. ԵՄ-ը պետք է Վրաստանի համար ապահովի դյուրացված վիզային ռեժիմ

Մարտին Շուլց. ԵՄ-ը պետք է Վրաստանի համար ապահովի դյուրացված վիզային ռեժիմ

Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է Վրաստանի համար ապահովի դյուրացված վիզային ռեժիմ, որպեսզի բիզնեսի համար մատչելի մուտք ապահովի եվրոպական միասնական շուկային:

 «ԵՄ-ը պետք է կարճ ժամանակում Վրաստանին հատկացնի դյուրացված վիզային ռեժիմ:

Վիզա տրամադրելու ընթացակարգը պետք է դառնա առավելագույն պարզ, ինչը կհեշտացնի մարդկանց միջև շփումներն ու վրացական բիզնեսին կապահովի առավելագույն մուտք դեպի եվրոպական միասնական շուկա»:

Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը հուսով է, որ Եվրախորհրդարանը Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի արդեն դեկտեմբերի սկզբին. 

«Ասոցացման համաձայնագիրը մեր առանցքային առաջադրանքն է, սակայն ոչ վերջնական նպատակը:

Այն ծառայելու է Վրաստանում ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն՝ հենված օրենքի գերակայության սկզբունքների վրա: Վրաստանը ԵՄ-ից ակնկալում է ոչ վիզային ռեժիմի շուտափույթ տրամադրում»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3671.html
Վրաստան ԵՄ Եվրախորհրդարան Բրյուսել

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :