Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանը վարում է ապակառուցողական քաղաքականություն

Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանը վարում է ապակառուցողական քաղաքականություն

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չնայած Վրաստանի իշխանությունների կառուցողական մոտեցմանը՝ Ռուսաստանը շարունակում է վարել ապակառուցողական քաղաքականություն:

«Ցանկանում եմ մեր մտահոգությունն ու ափսոսանքը հայտնել այն կապակցությամբ, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր կառուցողական մոտեցմանը՝ ռուսական կողմը շարունակում է օկուպացրած շրջաններում ապակառուցողական քաղաքականություն վարել Վրաստանի դեմ»:

Ներկայումս Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանում պատրաստված «Համագործակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը, որի 5-րդ հոդվածը նախատեսում է ստեղծել Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ խմբավորում՝ Աբխազիայի սահմանները համատեղ պաշտպանելու ու արտաքին ագրեսիան հետ մղելու համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3660.html
Ռուսաստան Վրաստան ՆԱՏՕ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :