Յենս Սթոլթենբերգ. Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Յենս Սթոլթենբերգ. Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն անպայմանորեն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչը տեղի կունենա այն բանից հետո, երբ Վրաստանը կբավարարի դաշինքի բոլոր չափանիշները: 

«Վերջին տարիներին Վրաստանը մոտեցել է ՆԱՏՕ-ին: Մենք հաստատում ենք մեր որոշումը, որն ընդունվել է 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Վրաստանը դաշինքի անդամ կդառնա բոլոր չափանիշներին համապատասխանելուց հետո:

Եվ մենք շարունակելու են աջակցել ձեզ տվյալ ուղղությամբ: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ գործընկերներից մեկն է և մեծ դեր է խաղում դաշինքի խաղաղապահ գործողություններում: Երկիրը տպավորիչ արդյունքների է հասել վերջին տարիներին»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3659.html
Վրաստան ՆԱՏՕ Բրյուսել Բուխարեստ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :