Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման պլանի առաջին փուլը և անցում է կատարում երկրորդին

Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման պլանի առաջին փուլը և անցում է կատարում երկրորդին

ԵՄ-ի Խորհրդի կոմյունիկեում նշված է, որ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն ընդունել են, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման պլանի առաջին փուլը և աջակցել են ԵՄ-ի հետ վիզայի չեղյալ հայտարարման շուրջ բանակցությունների երկրորդ փուլին անցում կատարելուն:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի վերջին խորհուրդ էր տվել անցում կատարել Վրաստանի հետ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:

ԵՄ-ի Խորհուրդն այժմ կիսել է Եվրահանձնաժողովի կարծիքն այն մասին, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների պլանի առաջին փուլի բոլոր կետերը, և որոշել է գործարկել երկրորդ փուլի շրջանակներում բոլոր չափանիշները:

Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով արդեն նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի մասին որոշման ընդունում է ակնկալում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, որը 2015 թվականի մայիսին անցկացվելու է Ռիգայում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3657.html
Վրաստան ԵՄ վիզա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :