Միխեիլ Սաակաշվիլի. Կախա Բենդուկիձեին պետք է հուղարկավորել Թբիլիսիի պանթեոնում

Միխեիլ Սաակաշվիլի. Կախա Բենդուկիձեին պետք է հուղարկավորել Թբիլիսիի պանթեոնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեին պետք է հուղարկավորել Թբիլիսիում՝ Վրաստանի հասարակական գործիչների ու գրողների պանթեոնում, որը գտնվում է Մտածմինդա լեռան վրա:

Սաակաշվիլին այս մասին գրել է Facebook-ի իր էջում. 

«Կախա Բենդուկիձեն պետք է հուղարկավորվի Մտածմինդայի պանթեոնում: Եթե այս իշխանությունները չանեն դա, ապա դա կանի յուրաքանչյուր հաջորդ նորմալ կառավարություն»: 

Հիշեցնենք, որ Վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ Կախա Բենդուկիձեն մահացել է հինգշաբթի՝ 58 տարեկան հասակում: 2014 թվականի մայիսին Բենդուկիձեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով ընդգրկվել էր Ուկրաինայի կառավարությանը կից փորձագետների խորհրդում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3656.html
Վրաստան Մտածմինդա լեռ պանթեոն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :