Լոնդոնում փորձաքննության կենթարկվի Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի դին

Լոնդոնում փորձաքննության կենթարկվի Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի դին

Լոնդոնում փորձաքննության է ենթարկվելու Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի դին, ինչից հետո այն կբերվի Թբիլիսի: Դրա հետ մեկտեղ դեռ հայտնի չէ Բենդուկիձեի դին Լոնդոնից Թբիլիսի բերելու ու Վրաստանի մայրաքաղաքում հուղարկավորելու ստույգ ժամկետը:

Կախա Բենդուկիձեի ընտանիքի ընկերներից մեկը հայտարարել է, որ եթե փորձաքննությունից հետո հաջողվի Թբիլիսի բերել Բենդուկիձեի դին, ապա հուղարկավորությունը կանցկացվի հինգշաբթի:

Մեկ այլ ընկեր հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ Բենդուկիձեն սրտի շրջանում վիրահատության էր ենթարկվել Շվեյցարիայում, ինչից հետո բժիշկները նրան կտրականապես արգելել էին տեղաշարժեր կատարել: Չնայած դրան նա  Շվեյցարիայից մեկնել է Մեծ Բրիտանիա, ուր և կնքել է իր մահկանացուն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3655.html
Լոնդոն Վրստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :