Լոնդոնում տեղի կունենա Կախա Բենդուկիձեի դիակի փորձաքննությունը

Լոնդոնում տեղի կունենա Կախա Բենդուկիձեի դիակի փորձաքննությունը

Լոնդոնում տեղի է ունենալու Վրաստանի կառավարության նախկին անդամ Կախա Բենդուկիձեի դիակի փորձաքննությունը:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վախթանգ Լեժավան:

Նա նաև նշել է, որ Բենդուկիձեի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Թբիլիսիում: Հուղարկավորության օրը չի նշվում:

Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին Վրաստանի էկոնոմիկայի նախարար եղած Կախա Բենդուկիձեն մահացել է նոյեմբերի 13-ին՝ 59 տարեկանում:

Նախնական տեղեկություններով՝ նրա մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը:

Վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բենդուկիձեն երկրից հեռացել էր այս տարվա հուլիսին, իսկ օգոստոսից գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ վիրահատության էր ենթարկվել: Նոյեմբերի սկզբին նա մեկնել էր Լոնդոն, որտեղ էլ վախճանվել է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3652.html
Վրաստան Լոնդոն փորձաքննություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :