Բաքվում Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մեկ այլ քաղաքացու պատանդ են պահել

Բաքվում Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մեկ այլ քաղաքացու պատանդ են պահել

Բաքվում Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մեկ այլ քաղաքացու պատանդ են պահել: 

Ադրբեջանի Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ Գեորգի Գատանաձեն, Թեյմուրազ Կոբախիձեն, Մոգելի Գելաշվիլին և Բաքու քաղաքի բնակիչ Ռաֆայել Խուբալաշվիլին, որոնք առևանգել և նոյեմբերի 11-14-ը Բաքվում պատանդ են պահել Վրաստանի քաղաքացի Բորիս Մոչաիձեին:

Հանցագործները սպառնացել են սպանել պատանդին և նրա ընտանիքի անդամներից 10 հազար մանաթ փրկագին են պահանջել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3651.html
Վրաստան Ադրբեջան պատանդ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :