Վրաստանի ու ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները բանակցել են զենքի գնման շուրջ

Վրաստանի ու ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները բանակցել են զենքի գնման շուրջ

Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսը հայտարարել է, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները բանակցել են զենքի գնման շուրջ: «Ես տեղյակ եմ զենքի գնման շուրջ բանակցությունների մասին, որոնք նախորդ շաբաթ անցկացվել են Վաշինգտոնում: 

Կարծում եմ, որ իմ կողմից նպատակահարմար չի լինի խոսել բարձր մակարդակի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել իմ երկրի ու Վրաստանի ներկայացուցիչների միջև»: 

Հոջեսը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են մասնակցել այդ բանակցություններին: Միևնույն ժամանակ Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն կարծում է, որ պաշտպանության նոր նախարար Մինդիա Ջանելիձեն պետք է շարունակի զենքի ու մարտական համակարգերի մատակարարման շուրջ տարբեր երկրների հետ բանակցությունները. 

«Ոչ միայն Ամերիկայի, այլև՝ մյուս երկրների հետ կան այդօրինակ հանդիպումներ ու բանակցություններ: Այստեղ խոսքը գնում է ինչպես աջակցման տարբեր համակարգերի, այնպես էլ մարտական համակարգերի մասին: Նման բանակցությունները պետք է շարունակվեն նոր նախարարի կողմից»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3649.html
ԱՄՆ Վրաստան Վաշինգտոն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :