Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար է նշանակվելԴավիթ Բաքրաձեն

Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար է նշանակվելԴավիթ Բաքրաձեն

Դավիթ Բաքրաձեն նշանակվել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար: 

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսի Պետրիաշվիլին: Բաքրաձեին տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանն արդեն իսկ ստորագրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու կողմից: 

Դավիթ Բաքրաձեն ունի դիվանագիտական մեծ փորձ: 12 տարվա ընթացքում նա աշխատել է ինչպես Վրաստանի ԱԳՆ-ում, այնպես էլ մի շարք երկրներում՝ զբաղեցնելով դիվանագիտական տարբեր պաշտոններ: 

2012 թվականի մարտից ցայսօր նա հանդիսանում էր Սերբիայում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպանը: Արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանը նրան շնորհվել է 2014 թվականին: Բաքրաձեն տիրապետում է ռուսերենին ու անգլերենին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3646.html
Վրաստան ԱԳՆ Սերբիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :