Միխեիլ Սաակաշվիլու հիմնած Միասնական ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում

Միխեիլ Սաակաշվիլու հիմնած Միասնական ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչները  բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնած Միասնական ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչները  բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում: 

Ակցիայի մասնակիցները բողոքել են Աբխազիայի բռնազավթման դեմ ու քննադատել են Վրաստանի ղեկավարությանը: Ոստիկանության տվյալներով` խորհրդարանի առջև գտնվող հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել է 3000-5000 մարդ: 

Այլ տվյալներով` ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Նրանք Թբիլիսի են եկել հանրապետության տարբեր շրջաններից, իրենց հետ ունեցել են Վրաստանի, ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ուկրաինայի դրոշներ: 

Սաակաշվիլին ցուցարարներին տեսակապի միջոցով դիմել է Կիևից. 

«Մենք պետք է Վրաստանի կառավարությանը ցույց տանք, որ ժողովուրդը միասնական ու անհողդողդ: Հատկապես երբ մեզ սպառնում է մեծ վտանգ ու երբ գործը վերաբերվում է մեր ազատությանը, ապագային, անկախությանն ու ամբողջականությանը»: 

Սաակաշվիլին նաև քննադատել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն. 

«Մեր առջև կանգնած է զարգացման երկու մոդել: Դրանցից մեկին մենք հավատում ենք և այն իրագործվելու է, իսկ երկրորդն այն մոդելն է, որի մասին երազում է Իվանիշվիլին: Մի կողմից գոյություն ունի արժանապատիվ Վրաստանը, իսկ մյուս կողմից` կորսված հպարտությունը»: 

Սաակաշվիլու կողմնակիցների բողոքի ակցիան ավարտվել է Վրաստանի ու ԵՄ-ի օրհներգները կատարելով: Միջոցառման կազմակերպիչները նախազգուշացրել են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն` պահանջելով, որ «Վրացական երազանք» դաշինքը հեռանա իշխանությունից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3642.html
ԱՄՆ Վրաստան Ուկրաինա ԵՄ ՄԱՇ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :