Մունիցիպալիտետների անօրինական վերացման ընթացքում պետությունը կորցրել է մոտավորապես 2 000 000 լարի

Մունիցիպալիտետների անօրինական վերացման ընթացքում պետությունը կորցրել է մոտավորապես 2 000 000 լարի

«Բաց հասարակություն` Վրաստան» Ֆոնդի հայտարարությունում նշված է. «Մունիցիպալիտետների անօրինական վերացման ընթացքում պետությունը կորցրել է մոտավորապես 2 000 000 լարի: 

«2014թ. Տեղական ինքնակառավարումներում անցկացված բարեփոխումների կապակցությամբ վերացվել են Զուգդիդիի, Օզուրգեթիի, Ամբրոլաուրիի, Գորիի, Ախալցխայի, Մցխեթայի և Թելավիի մունիցիպալիտետները: 

Այդ մունիցիպալիտետների վերացումից հետո նրանց փոխարեն ստեղծվել են ինքնակառավարվող քաղաքներ և համայնքներ: 

Մեր Ֆոնդը կարծում է, որ մունիցիպալիտետների վերացումը կատարվել է անօրինական: Անհրաժեշտ էր չվերացնել մունիցիպալիտետները, այլ ընդամենը վերակազմակերպել դրանք: 

Անօրինական գործողությունների և դրանց հետևող գործընթացների արդյունքում պետությունը կորցրել է 2 000 000 լարի», -ասված է հայտարարությունում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3641.html
Եվրոպա Մունիցիպալիտետներ Զուգդիդի Օզուրգեթի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :