Գեորգի Մարգվելաշվիլի. Մենք պետք է առավելագույնս թափանցիկ լինենք քաղաքական որոշումներ ընդունելիս

Գեորգի Մարգվելաշվիլի. Մենք պետք է առավելագույնս թափանցիկ լինենք քաղաքական որոշումներ ընդունելիս

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է.

«Իշխանությունը բոլոր մակարդակներում պետք է վերահսկողություն զգա քաղաքացիական հանրության կողմից: Մենք պետք է հնարավորինը անենք Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրմամբ նախատեսված պարտականություններն իրագործելու համար: 

Մասամբ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի քաղաքացիները զգան, որ իրենք կարող են ազդել Կառավարության վրա, որպեսզի նրանք զգան, որ վերահսկողություն է իրականացվում իշխանությունների գործունեության վրա: 

Մենք պետք է աջակցենք քաղաքական խնդիրների ընդունման և քննարկման գործընթացներում քաղաքացիների ավելի շատ ներգրավմանը: 

Մենք պետք է առավելագույնս թափանցիկ լինենք քաղաքական որոշումներ ընդունելիս: 

Հենց դա է մեզնից պահանջում Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագիրը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3638.html
Վրաստան ԵՄ Ասոցացման պայմանագիր

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :