Գեորգի Մարգվելաշվիլի. Խորհրդարանը պետք է պաշտպանի և´ նախարարներին, և´ կառավարությանը

Գեորգի Մարգվելաշվիլի. Խորհրդարանը պետք է պաշտպանի և´ նախարարներին, և´ կառավարությանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի Խորհրդարանի առջև հայտարարել է.

«Քաղաքական գործընթացների պատճառները կայանում են նրանում, ինչի մասին ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ` պատճառը մեր պետությունում ինստիտուցիոնալ ղեկավարման պակասի մեջ է: 

Վերջին տրավա ընթացքում ես շատ անգամ եմ ասել, որ իշխանության ճյուղերի միջև հավասարակաշռության բացակայությունը, անհարգալից վերաբերմունքը պետական համակարգերի հանդեպ` անպայմանորեն խնդիր կստեղծեն պետական համակարգի համար: 

Ես ճիշտ էի: Այդպես էլ տեղի ունեցավ: Վերջին օրերս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ պարզ չէ, թե ո՞ւմ են ծառայում պետական համակարգերը` իրենց ղեկավարներին, թե՞ պետությանը: 

Ի հայտ են եկել հարցեր և մտավախություններ պետական գերատեսչությունների ապաքաղաքականության և պետական գաղտնիքի հետ կապված: Այն ամենը, ինչի վկան մենք դարձանք վերջին օրերի ընթացքում, ավելի մեծ խնդրի նշան է: 

Եթե մենք չլուծենք հիմնական խնդիրը, ապա հավատացե´ք ապագայում մեզ սպասելու են ավելի մեծ խնդիրներ: Մենք չպետք է թույլ տանք, որ գերատեսչությունների միջև հարաբերությունները վերածվեն այդ գերատեսչությունների ղեկավարների միջև հարաբերությունների: 

Խորհրդարանը պետք է պաշտպանի և´ նախարարներին, և´ կառավարությանը: Հակառակ դեպքում համակարգը կգտնվի լուրջ վտանգի տակ»: 

Ելույթի ժամանակ Մարգվելաշվիլին խորհրդարանականների հիշեցրեց նաև երկրի ուժային գերատեսչություններում բարեփոխումների անցկացման մասին, մասամբ Ներքին Գործերի նախարարության վերահսկողությունից Անվտանգության ծառայությունը դուրս բերելու անհրաժեշտության մասին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3637.html
Վրաստան խորհրդարան բարեփոխումներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :