Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ ՄԱՇ-ի կազմակերպած ակցիան կանցնի առանց միջադեպերի

Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ ՄԱՇ-ի կազմակերպած ակցիան կանցնի առանց միջադեպերի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել ապահովել կարգուկանոնը Թբիլիսիի կենտրոնում, ուր նախկինում իշխող Միասնական ազգային շարժում կուսակցությունը մտադիր է այսօր անցկացնել բողոքի ակցիա: 

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության առաջնորդները մտադիր են միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Սուխումի հետ համատեղ զորքեր ստեղծելու Մոսկվայի պլանների վրա, ինչպես նաև դժգոհություն հայտնել իշխող դաշինքի գործողություններից:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իրենք հարգում են սեփական կարծիքը հայտնելու յուրաքանչյուր քաղաքացու կամքը, և որ այդ իրավունքն իրենց քաղաքացիներին ընձեռված է երկրի Սահմանադրությամբ: 

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ իշխանություններն ապահովելու են ազատ արտահայտում: Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ ակցիան կանցնի խաղաղ ու առանց միջադեպերի, և որ Վրաստանը ևս մեկ անգամ կհաստատի, որ հավատարիմ է դեմոկրատական սկզբունքներին: 

Ղարիբաշվիլին վերահաստատել է, որ իրենք ամուր կանգնած են եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին, և որ այդ գործընթացն անդառնալի է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3635.html
Վրաստան Թբիլիսի ՄԱՇ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :