Աֆղանստանում պայթյունի հետևանքով վիրավորվել են վրացի երեք զինծառայողներ

Աֆղանստանում պայթյունի հետևանքով վիրավորվել են վրացի երեք զինծառայողներ

Աֆղանստանում գտնվող Բագրամ ավիաբազայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով տուժել է Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում գտնվող վրացի երեք զինծառայող:

Նրանք պարեկություն կատարելիս են եղել տեղանքում, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են տեղի հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում են համապատասխան բուժում: Բագրամ ավիաբազան Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի խոշորագույն ռազմաբազան է, այն գտնվում է Փարվան նահանգում՝ մայրաքաղաք Քաբուլից 47 կիլոմետր հեռավորության վրա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3633.html
Վրաստան Աֆղանստան Բագրամ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :