Թբիլիսիում կկայանա «համազգային ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անեքսիայի»

Թբիլիսիում կկայանա «համազգային ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անեքսիայի»

Թբիլիսիում շաբաթ օրը կկայանա «համազգային ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անեքսիայի»: 

Հենց նման գնահատական է տալիս Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության պայմանագրի նախագծին:

Վրացական որոշակի շրջանակներում այս միջոցառումը գնահատվում է որպես Սաակաշվիլիի կուսակցության ակտիվ գործողությունների սկիզբ՝ իշխանության գալու համար:

Բողոքի այս ակցիայի նախաբանն արդեն տեղի է ունեցել. «Երիտասարդ նախաձեռնողների ակումբ» հասարակական կազմակերպությունը Թբիլիսիում ՌԴ նախկին դեսպանատան մոտ ակցիա է իրականացրել՝ դատապարտելով Մոսկվայի քաղաքականությունն Աբխազիայում: 

Հայտարարելով համաժողովրդական բողոքի ակցիայի մասին, ՄԱՇ-ն անպարտելի քայլ է կատարել:

Աբխազիան արնահոսող վերք է, և Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում դիրքերը հաստատելուն դժվար թե հասարակության քաղաքականապես ակտիվ որևէ անդամ չհամաձայնի՝ չկարևորելով այն հանգամանքը, որ հանրահավաքն «ազգայիններն» են անում:

Անպարտելի աբխազական թեման ՄԱՇ-ին տալիս է լավ հիմք գործող իշխանություններին քարկոծելու համար:

«Ազգայինները» կարծես այժմ հարձակում են սկսում՝ իրենց առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի ծրագրի իրագործման համար: Վերջերս նախկին նախագահը, վերլուծելով իրավիճակը Վրաստանում, հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրությանն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել:

Բացի այդ հարձակման անցնելու պահը ճիշտ է ընտրված: Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի  միասնականությունը ցնցվել է 3 առաջատար նախարարների՝ ընդդիմադիր դառնալուց հետո:

Թբիլիսիում խոսակցություններ են գնում իշխանության դեմ պատրաստվող սադրանքների և «ազգայինների»՝ «մայդան» սկսելու հնարավորության մասին: Եթե դա իրոք այդպես է, շաբաթ օրն իշխանությունները կփորձեն անօրինական գործողություններ և ուժ կիրառել, մինչև բացասական երանգ կունենա՝ հաշվի առնելով, թե ինչ կարգախոսով է տեղի ունենում ակցիան:

Ակցիան, որի ընթացքում խիստ քննադատություն կհնչի «Վրացական երազանքի» հասցեին,  պետք է իշխանություններին ակտիվ գործողությունների մղի՝ հիշեցնելով նախընտրական խոստումների մասին և ինտենսիվացնի ջանքերը՝ դրանք իրագործելու համար:

Եվ շաբաթ օրվա ակցիան կարող է պատասխանել հարցին, թե որքանո՞վ են ամուր նախորդ իշխանության դիրքերը: Դա կերևա՝ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման մասնակիցները միայն ՄԱՇ-ի կողմնակիցները չեն լինելու։

Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին կարծում է, որ Սաակաշվիլիի և նրա կուսակցության խնդիրը դիրքերի ամրապնդումն է լինելու՝«Վրացական երազանք» կոալիցիայի ներքին տարաձայնությունների ֆոնին, և իշխող քաղաքական բլոկին մեղադրելու է Ռուսաստանին հավատարիմ լինելու համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3630.html
Ռուսաստան Աբխազիա Վրաստան Թբիլիսի ՄԱՇ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :