«Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները չեն լսել խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու ելույթը

«Միասնական ազգային շարժում»  կուսակցության պատգամավորները չեն լսել խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու ելույթը

Նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորները չեն սկսել լսել խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու ելույթը և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ելույթից հետո սկսել են անմիջապես լքել նիստերի դահլիճը, քանի որ նրանց մերժել են բանավեճեր անցկացնելու հարցում:

Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության պատգամավորները ծափողջույններով են ամբիոնից ճանապարհել Մարգվելաշվիլուն, որին նրանք չեն կարողացել ուղղել իրենց հարցերը:

Խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ հարցերը ներառված չեն կանոնակարգում և նախագահի ելույթից հետո պետք է ելույթ ունենա խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: 

Նախագահի ելույթի ձևաչափը համաձայնեցված է եղել նոյեմբերի 10-ին անցկացված խորհրդարանի բյուրոյի նիստում:

Վրաստանի նախագահին ելույթի համար տրամադրվել է ուղիղ 30 րոպե, ինչից հետո պլանավորված է եղել խորհրդարանի նախագահի ելույթը: Վրաստանի նախագահը նախորդ շաբաթ դիմել էր խորհրդարանին՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել՝ օրենսդիր մարմնի ամբիոնից արտակարգ ուղերձ հղել հասարակությանն ու գնահատական տալ երկրի վերջին իրադարձություններին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3627.html
Վրաստան ՄԱՇ խորհրդարան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :