Միխեիլ Սաակաշվիլի.Այսօր թուլանում է Վրաստանի պետական իմունիտետը

Միխեիլ Սաակաշվիլի.Այսօր թուլանում է Վրաստանի պետական իմունիտետը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով այն, որ Վրաստանում իր հեռարձակումներն է սկսել ռուսական «Սպուտնիկ» քարոզչական ռադիոկայանը, որի սեփականատերը ռուսական Россия сегодня պետական գործակալությունն է, հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը թույլատրել է թույն տարածել FM հաճախականությամբ: 

«Այսօր թուլանում է Վրաստանի պետական իմունիտետը: Դա նշանակում է, որ երկրում նվազում է դիմադրելու ունակությունը, դիմադրությունը: Նախկինում մենք ունեինք «ՓԻՔ» հեռուստաընկերություն:

Առաջինը, ինչ կառավարությունն արեց 2012 թվականին, փակեց այդ հեռուստատեսությունը, որը հեռարձակումներն իրականացնում էր ռուսերենով՝ ռուսալեզու լսարանի համար և հանդիսանում էր Վրաստանի պաշտպանության առաջնագիծ:

Իսկ ինչ տեղի ունեցավ ներկայումս: Ժամանել է Վրաստանի զգոն թշնամի Կիսելյովի կազմը, ում բոլոր հաղորդումներն արգելված են Ուկրաինայում: Վրաստանը նույնպես օկուպացված է, սակայն այժմ Վրաստանում թույլատրվել է թույն տարածել FM հաճախականությամբ՝ Վրաստանի դեմ Վրաստանի հաճախականություններում»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3625.html
Ռուսաստան Վրաստան Ուկրաինա կառավարություն պետություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :