Կախա Բենդուկիձեն պետք է պաշտոն զբաղեցներ Ուկրաինայի նոր կառավարությունում

Կախա Բենդուկիձեն պետք է պաշտոն զբաղեցներ Ուկրաինայի նոր կառավարությունում

Վրաստանի նախկիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ նախօրեին Լոնդոնում մահացած Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն պետք է պաշտոն զբաղեցներ Ուկրաինայի նոր կառավարությունում:

Սաակաշվիլին հայտնել է, որ պետք է շաբաթվա վերջին Կիևում հանդիպեր Բենդուկիձեի հետ, որի ժամանակ ակնկալվում էր ստանալ գործարարի համաձայնությունը՝ կապված Ուկրաինայում կառավարական պաշտոն զբաղեցնելու հետ.

«Կախան Լոնդոնում հավաքել էր իրավաբանների խմբի՝ Իվանիշվիլու ռեժիմի դեմ պայքարելու համար: Նա շատ էր շտապում, վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա ինձ ասաց, որ մեզ մնացել է շատ քիչ ժամանակ, անհրաժեշտ է Վրաստանը փրկել Իվանիշվիլուց: Նա ակտիվորեն մասնակցում էր նաև նոյեմբերի 15-ի ակցիայի նախապատրաստմանը»:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին հայտարարվեց, թե Բենդուկիձեն նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական, սակայն Բենդուկիձեն հերքել էր դա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3624.html
Վրաստան Ուկրաինա Կիև

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :