Վրաստանի Կառավարությունը փնտրում է ընկերություններ, որոնք իրենց վրա կվերցնեն Փոթիում նավթարդյունաբերական գործարանի շինարարությունը

Վրաստանի Կառավարությունը փնտրում է ընկերություններ, որոնք իրենց վրա կվերցնեն Փոթիում նավթարդյունաբերական գործարանի շինարարությունը

Վրաստանի Կառավարությունը հայտարարել է, որ փնտրում է ընկերություններ, որոնք ցանկանում են իրենց վրա վերցնել Փոթիում նավթարդյունաբերական գործարանի շինարարությունը: 

Ցանկացող ընկերությունները կարող են դիմում ներկայացնել մինչ 2015թ. փետրվարի 15-ը: Պետական պայմանների համաձայն` գործարանը պետք է սկսի գործել 2018թ. և պետք է արտահանի տարեկան նվազագույնը 2 000 000 տոննա նավթամթերք: 

Կառավարության հայտարարությունում նաև ասված է, որ Վրաստանն ամբողջությամբ կախված է նավթարդյունաբերության արտահանումից, մինչդեռ երկրում գոյություն չունի ոչ մի նավթարդյուաբերական գործարան: 

Ըստ Կառավարության սպասումների` նավթարդյունաբերական գործարանի կառուցումը պետք է նպաստի երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Նաև Կառավարության պայմանների համաձայն` ընկերությունը, որն իր վրա կվերցնի գործարանի շինարարությունը, պարտավոր է 90% աշխատատեղ ապահովել տեղի կադրերի համար, ինչպես նաև գործարանի աշխատելուց հետո արտադրված նավթամթերքի 20% դուրս բերել վրացական շուկա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3623.html
Վրաստան Փոթի նավթամթերք շինարարությւն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :