Վրաստանի և Շվեդիայի Պաշտպանության նախարարությունների միջև հանդիպում է կայացել

Վրաստանի և Շվեդիայի Պաշտպանության նախարարությունների միջև հանդիպում է կայացել

Վրաստանի և Շվեդիայի Պաշտպանության նախարարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին պայամանգրի ստորագրման արարողություն է կայացել: 

Վրաստան այցի ժամանակ շվեդական պատվիրակությունը Վրաստանի Պաշտպանության նախարարությունում մի շարք խորհրդատվություններ է անցկացրել: 

Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված է. «Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումների կարևորությունը, ինչպես նաև այն փաստը, որ Վրաստանը Շվեդիայի հետ միասին դարձել է «ուժեղացված հնարավորությունների նախաձեռնությամբ երկրներ» խմբի անդամ: 

Հանդիպման ընթացքում նաև նշվել է 2015թ. երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ծրագրի ուղղությունները: 

Կողմերը գոհունակություն են հայտնել Վրաստանի և Շվեդիայի համագործակցության աճի տեմպի վերաբերյալ, ինչպես նաև ցանկություն են հայտնել ավելի շատ խորացնել փոխադարձ համագործակցությունը: 

Ռազմական փորձագետները Շվեդիայից ակտիվորեն համագործակցում են նախարարության հետ «Վրաստան IV» ծրագրի շրջանակներում` անցկացնում են Վրաստանի Զինված Ուժերի Ինժեներական ջոկատի զինծառայողների հատուկ նախապատրաստում-զինավարժություն»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3619.html
Վրաստան ՆԱՏՕ ՊՆ Շվեդիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :