Ադրբեջանցիները կրկին կոպիտ սադրանքի են դիմել

Ադրբեջանցիները կրկին կոպիտ սադրանքի են դիմել

Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները կրկին կոպիտ սադրանքի են դիմել սահմանի ադրբեջանա-ղարաբաղյան հատվածում: Կատարված ռազմական սադրանքի արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված Ուժերի ուսումնավարժական ուղղաթիռը: Լեռնային Ղարաբաղի ուժային գերատեսչությունները դեռևս ճշտում են զոհերի քանակը, մինչդեռ ոչ հաստատված տեղեկության համաձայն` զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմը` երեք հոգի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված է.

«Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ»:

Ինչպես հայտնի է դարձել, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական Ուժերի և ադրբեջանական բանակի միջև ակտիվ պայքար է տեղի ունեցել խոցված ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև անձնակազմի դիակների համար:

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո-խոսնակ Արծրուն Հովհաննեսյանը հայտարարել է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին Ադրբեջանի Զինված Ուժերը իրականացրել են աննախադեպ սադրանք, որը նաև հանգեցրել է իրավիճակի լարվածության, իսկ ադրբեջանական կողմի ստերը, թե հայկական ուղղաթիռները ձեռնարկել են գրոհ իրենց դիրքերի վրա և իրենք իբրև թե ընդամենը այդ քայլին են պատասխանել, անիմաստ են:

Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն զինված չի եղել: Ադրբեջանական կողմից իրավիճակի լարվածությունը շարունակվել է նույնիսկ ուղղաթիռի վայրէջքից հետո: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները` թույլ չտալով նույնիսկ մոտենալ օդաչուներին: Այդ աննախադեպ էսկալացիայի հետևանքները շատ ծանր կնստեն ադրբեջանական կողմի վրա և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:

Հիշեցնենք ,որ 1994թ. Բիշկեքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական ուժերի միջև Հրադադարի պայմանագիր ստորագրելու պահից ի վեր ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, շարունակում են խախտել հրադադարի պայմանները: Ամեն տարի Ադրբեջանի կողմից կատարված տարբեր ռազմական դիվերսիաների ընթացքում ինչպես Լեռնայի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ գծով մեկ սպանվում են տասնյակ մարդիկ, ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Հաշվի առնելով հակառակորդի հոգեբանությունը` երկար տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը տարածարջանում կայունության և խաղաղության պահպանման և լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտի էսկալացիա թույլ չտալու նպատակով ստիպված են որոշակի քայլեր ձեռնարկել ադրբեջանական բանակին հանդարտեցնելու և զսպելու ուղղությամբ:

Հարկ է նաև նշել, որ նման տեսակի սադրանքը հակաօդային պաշտպանության սարքերի օգտագործմամբ, ադրբեջանցիների կողմից առաջին անգամ իրականացվել է 1994թ.-ից ինչը ևս անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում հետագա կայունության համար:

ԵԱՀԿ-ի Մինսկյան խմբի համանախագահները (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) արդեն հայատարարություն են արել նոյեմբերի 12-ին կատարված ադրբեջանական սադրանքի վերաբերյալ, մինչդեռ ինչպես բոլոր նախկին դեպքերի ժամանակ, Մինսկի Խումբը նորից զերծ մնաց իրական սադրիչին իր անունով կոչել և ստիպել նրան դադարեցնել սադրիչ գործողություններ ձեռնարկել:

«Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում շփման գծի մոտ խոցված ուղղաթիռի և վերջին բռնությունների առթիվ: Մենք ափսոսում ենք զոհված մարդկանց համար և ցավակցում ընտանիքներին:

Համանախագահները անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հանգեցրել են նման արմատական դեպքի, առաջինն իր տեսակի մեջ հրադադարի պայմանագիր ստորագելուց հետո: Մենք համառորեն կոչ ենք անում կողմերին խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության թեժացմանը հայ-ադրբեջանական սահմանագծում: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ:

Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք նաեւ կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»,-ասված է ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված Մինսկյան Խմբր համանախագահների հայտարարությունում:

ՄԱԿ-ը ևս մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից կատարված սադրանքը. «Մեզ անհրաժեշտ է փաստեր ստանալ և պարզաբանել մանրամասները, բայց տվյալ պահին ոչ մի հաստատում չկա», -նոյեմբերի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի պաշտոնական փոխներկայացուցիչ Ֆարխան Խակը:

Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում նշվում է.

«Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»:

Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների անորոշության, իրերն իրենց իրական անուններով անվանել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել չցանկացողների ֆոնի վրա, նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ «հայկական ռազմական Մի-24 ուղղաթիռը խոցելու, զինծառայության ընթացքում զգոնություն և հերոսություն ցուցաբերելու համար իրական ծառայության զինծառայող, ջոկատի հրամանատար Մուրադով Իլկին Մամեդ Օղլուն Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից պարգևատրվել է «Զինծառայության ընթացքում առանձնանալու» երրորդ կարգի շքանշանով և թանկարժեք նվերով»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3617.html
ԼՂՀ Հայաստան Ադրբեջան սադրանք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :