«Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները խորհրդարան են եկել «Ո՛չ բռնազավթմանը» գրությամբ շապիկներով

«Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները խորհրդարան են եկել «Ո՛չ բռնազավթմանը» գրությամբ շապիկներով

Խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորները խորհրդարան են եկել «Ո՛չ բռնազավթմանը» գրությամբ շապիկներով՝ կապված առաջիկայում Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի ակցիայի հետ:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությունն արդեն իսկ հայտ է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարան, որ պլանավորել է նոյեմբերի 15-ին բողոքի ակցիա անցկացնել մայրաքաղաքի «Ռուսթավելի» պողոտայում:

ՄԱՇ-ը հայտարարել է, որ ակցիայի նպատակը Սուխումի հետ համատեղ զորքեր ստեղծելու մասին Ռուսաստանի պլանների վրա միջազգային հանրության ուշադրությունը բևեռելն է: 

ՄԱՇ-ը հայտարարել է, որ հասարակությունն ունի ուժ, որպեսզի իշխանություններին հարկադրի կատարել ճիշտ քայլեր:

Կարճ հասցե: javakhq.info/u/3615.html
Վրաստան Թբիլիսի ՄԱՇ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :